Շիրակի մարզում ընթացքի մեջ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես միշտ, այս անգամ ևս, աշխատանքները առաջինը սկսել են ցածրադիր գոտիների՝ Անիի և Ախուրյանի տարածաշրջանները: Հիմնականում կատարվում են հացահատիկի, վաղահաս կարտոֆիլի, ընդեղենի ցանքեր: Նորմալ եղանակային պայմանների դեպքում, գարնանային գյուղատնտեսական աշխատանքները մարզում կտևեն մինչև մայիսի 10-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ …

