Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է
Տեսանյութեր
27.05.2020 | 10:52Ազգային ժողովում այսօր քննարկվում է ոստիկանության բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել պարեկային ծառայություն։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին․ ինչո՞ւ է որոշվել, որ հենց Երևանից է սկսվելու պարեկային ծառայության ներդրումը և արդյո՞ք կան վերջնաժամկետներ։
Փոխնախարարը նշեց, որ Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է։
Մանրամասները՝ տեսանյութում։