Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Հայաստանում ստեղծվել է ծանր իրավիճակ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Մենք գործ ունենք կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքի հետ. այստեղ կարևոր առաձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ դրան հասնելու համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել, լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

Փաշինյանը նկատեց, որ հիմա էլ բազմաթիվ ՀՀ քաղաքացիների վերադարձնում են հայրենիք, որոնց մեջ կարող են լինել վարակվածներ, և եթե հանրային վարքագծով չկարողանանք կանխել վիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առջև:

«Երկրորդ մեթոդը վարչական մեթոդն է, և որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիները կիրառեն այդ կանոնները»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց, որ տարբեր բնակավայրերում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվեն, թե որքանով են կատարվում պահանջները: Նախօրեին նման ռեյդ իրականացվել է Դավիթաշեն վարչական շրջանում: Այսօր ևս կիրականացվի, սակայն նախապես չի նշվի, թե որտեղ:

Մանրամասները՝ տեսանյութում։