«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներն ու նախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Հայաստանի հիվանդանոցներին թոքերի արհեստական շնչառության 10 սարք են նվիրում։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ « «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով …

