Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Սպիտակի ԲԿ-ն վերապրոֆիլավորելու թեմային, տեղեկացրել է, որ քննարկվում է նաև Գեղարքունիքում և Տավուշում covid-կենտրոններ ունենալը հարցը։
«Նաև Վեդու բժշկական կենտրոնը։ Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը»,- ֆեյսբուքում գրել է նախարարը։
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, հիշեցնենք, այսօր տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: