Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայաստանում մի քանի րոպեով մարեցին լույսերը։ Ծիծեռնակաբերդի բարձունքից դեպի երկինք հառնող լույսը խորհրդանշեց լուսավառ ոգեկոչման արարողության սկիզբը։ Հուշահամալիրի մուտքն արդեն մի քանի օր է՝ փակ է։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով՝ անմեղ զոհերի հիշատակն այս տարի ամեն մեկն իր տանից հարգեց՝ պատշգամբից ու պատուհանից լույս վառելով։ Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ Ցեղասպանությունից 105 տարի անց։ …

