«Առինջ մոլի» աշխատակիցները պնդում են՝ իրենց հորդորել են գնալ Ծառուկյանի տան մոտ ցույցի, մոլի փոխտնօրենը հերքում է

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի խմբագրությունը «Առինջ մոլի» աշխատակիցներից ահազանգ էր ստացել, որ իրենց ստիպում են թողնել իրենց առևտրային տաղավարը և գնալ ու մասնակցել Գագիկ Ծառուկյանի տան դիմաց տեղի ունեցող ցույցին։ Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ իրենց անունները ցուցակագրել են և արդեն Ծառուկյանի տան դիմաց ներկա-բացակա են արել։

Ահազանգած աշխատակիցներից մեկը պնդում էր, թե իրենց հորդորողները եղել են Երևանի ավագանու անդամ, «Առինջ մոլի» փոխտնօրեն Արմեն Ներսիսյանը և ևս երկու անձ։

Factor.am-ի թղթակցին հաջողվեց տեղում՝ Ծառուկյանի առանձնատան մոտ, հանդիպել Ներսիսյանին։ Հարցին, թե արդյոք առավոտյան մոլի աշխատակիցներին հորդորել է դադարեցնել աշխատանքը և մասնակցել Ծառուկյանի առանձնատան մոտ տեղի ունեցող ցույցին, ու ինչ հիմնավորմամբ է դա արել, Ներսիսյանը փոխանցեց․ «Ով ինչ սուտ խոսի, պիտի հավատա՞ք, այսօր ես առավոտյան 8:20 եղել եմ «Առնիջ մոլում» ու միանգամից եկել եմ ստեղ։ Ես կամեռաներով կապացուցեմ, փաստավավերագրական, որ իմ ու իմ ընկերների կողմից նման բան չի եղել, ուրեմն մարդիկ սեփական խելք չունեն, ես պիտի հորդորե՞մ, որ գան»,- ասաց Ներսիսյանը։

Լիլիթ Շաբոյան