Հինգ օր՝ Մայր թատրոնում՝ ժամանակակից հայ թատրոնի անվանի ներկայացուցիչների կողքին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի համատեղ ջանքերով մեկնարկեց «Դասարան+դասական» ծրագիրը՝ նախատեսված 10-12-րդ դասարանի աշակերտների համար։ «Այդ հինգ օրերի ընթացքում, սիրելի՛ աշակերտներ, Դուք կշփվեք մեր երկրի լավագույն թատերական մասնագետների հետ, կլսեք դասախոսություններ և այդ հինգ ճյուղերը, որ մենք …