Կորոնավիրուսի տարածման թվերի նվազմանը չպետք է նայել, զգոնությունը պետք է պահպանել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին փողոցներն ավելի մարդաշատ են, փողոցում առևտուր է արվում։ «Դժբախտաբար, ես ինքս էլ նկատել եմ դա։ Եթե վիրուսի ինկուբացիոն շրջանը և հիվանդության դրսևորման ցիկլերը հաշվի առնենք, հնարավոր է, որ, …

