ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է Էդմոն Մարուքյանի՝ ԱԱԾ-ին և Ոստիկանությանը վերաբերող օրինագիծը։ «Մարուքյանի ներկայացրած առաջարկներն անընդունելի էին և ուժայիններում փոփոխության չէին հանգեցնելու»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա կարծում է, որ խնդիր կառաջանա, եթե ուժային կառույցներում զինվորական չհանդիսացող անձինք նշանակվեն ղեկավար։ Մանրամասները՝ տեսանյութում: