Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն ավելի քան 600 հազար դոլար է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Լուրեր

17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
Բոլորը

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 դոլար: Այս մասին տեղեկացնում է ԲՀՀ-Հայաստանի մամուլի ծառայությունը։

Երկրում համաճարակի տարածման առաջին օրերից Հիմնադրամը,  հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է պաշտպանել  բաց հասարակության արժեքները՝ մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ հարգանքը, թափանցիկ ու հաշվետու կառավարումը, արդարադատության հասանելիությունը, քաղաքացիական հասարակության աջակցումը:

Այս աննախադեպ  ճգնաժամի պայմաններում Հիմնադրամը բարձրաձայնել է երկրի քաղաքացիական հասարակության տեսակետները՝  պատշաճ արձագանքելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, քանի որ ցանկացած ճգնաժամի պարագայում առավելապես խախտվում և վտանգվում են հենց խոցելի խմբերի իրավունքները: ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում Հիմնադրամի ուշադրությունը կենտրոնացած է միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ընտանեկան բռնության ենթարկվածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա: Հիմնադրամի աջակցությամբ բարձրաձայնվել են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև նրանց տրամադրվել է ուղղակի սոցիալական աջակցություն՝ հաղթահարելու համաճարակի և ինքնամեկուսացման հետևանքով առաջացած դժվարությունները:

Երկրի առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակելու, բնակչության առավել լայն շրջանում թեստավորում իրականացնելու նպատակով՝ Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՊՇՌ թեստեր ձեռք բերելու համար: Անհատական պաշտպանության միջոցներ ու հանդերձանք է տրամադրվել ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի առաջնագծում գտվնող բժիշկների ու բուժանձակազմի համար:

Հաշվի առնելով փակ ու կիսափակ հաստատություններում կորոնավիրուսի ներթափանցման ու  տարածման վտանգը, և այդ հաստատություններում բնակվող անձանց՝ առողջապահական ծառայություններին սահմանափակ հասանելիությունը՝ ԲՀՀ Հայաստանի ֆինանսավորմամբ և ՀՀ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացնում է  վարակի կանխարգելման ու կառավարման դասընթաց, մասնագիտական աջակցության վերապատրաստում քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի համար: Այս հեռավար դասընթացների պատշաճ կազմակերպման նպատակով ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներին նվիրաբերվել է 13 համակարգիչ: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների համար Հիմնադրամը նվիրաբերել է 10 հազար անհատական պաշտպանիչ դիմակ:

Հիմնադրամն ապահովել է առողջապահական ծառայություների պատշաճ մատուցումը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և պալիատիվ խնամքի շահառուներին, որոնք գտնվում են վարակման բարձր ռիսկային խմբում: 150 պացիենտներն ապահովվել են կենսական անհրաժեշտության դեղորայքով:

Հրատապ սոցիալական աջակցություն է տրամադրվել  Երևանում ու մարզերում ինքնամեկուսացված ավելի քան 5000 քաղաքացիների, մասնավորապես՝ միայնակ տարեցներին, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն ունեցող, ՄԻԱՎ-ով,  անբուժելի հիվանդություններով ապրող անձանց, սոցիալապես խոցելի ընտանիքներին՝ նրանց հատկացնելով սննդի ու հիգիենիկ պարագաների փաթեթներ: Սոցիալական աջակցություն է տրամադրվել Հայաստանում բնակվող սիրիահայերի 120 ընտանիքի: Հրատապ օգնություն է հատկացվել Հայաստանի եզդիական համայնքի այն ընտանիքներին, որոնց անդամները համաճարակի հետևանքով զրկվել են աշխատանքից ու ապրուստի միջոցներից: Ճգնաժամի ազդեցությունը նորածին երեխաներ ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելու նպատակով Հիմնադրամը շուրջ 50,000 ԱՄՆ դոլար է հատկացրել՝ նորածնի հագուստ և հիգիենայի պարագաներ տրամադրելու Տավուշի մարզի հեռավոր բնակավայրերի 250 ընտանիքի:

Կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը հավելյալ դժվարություններ է ստեղծել կանանց, առավել ևս ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար: Հիմնադրամն ավելի քան 30 հազար դոլար է հատկացրել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպութուններին՝ հրատապ աջակցություն տրամադրելու Երևանում ու Հայասանի մարզերում ինքնամեկուսացված, ընտանեկան բռնւթյան ենթարկված ավելի քան 100 կանանց:

ԿՈՎԻԴ-19 համաճարակն առավել ակնհայտ դարձրեց սոցիալական անհավասարության խնդիրը Հայաստանի կրթական համակարգում, ինչի մասին Հիմնադրամը մշտապես բարձրաձայնել  է։ ԲՀՀ – Հայաստանը միջոցներ է ձեռնարկել համաճարակի պայմաններում  կրթությունը հասանելի դարձնելու հատկապես այն երեխաների համար, որոնք բավարար տեխնիկական միջոցներ կամ հմտություններ չեն ունեցել՝ ներգրավվելու պետության կողմից կազմակերպված հեռավար կրթություն մեջ: Հիմնադրամն աջակցել է Շիրակի մարզի հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար մայրենի լեզվի և մաթեմատիկա առարկաներից 176 հեռուստադասի պատրաստմանն  ու հեռարձակմանը, ինչպես նաև այդ դասերի վերահեռարձակմանը Գեղարքունիքի ու Լոռու մարզերում:

Հիմնադրամի օժանդակությամբ  կազմակերպվել են համաճարակի մասին հանրային իրազեկման արշավներ, վեբինարներ ու առցանց քննարկումներ՝ խրախուսելու քաղաքացիներին դրսևորել բարձր սոցիալական պատասխանատվություն և հետևել հակահամաճարակային կանոններին:

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, գործընկերների հետ միասին, շարունակում է հետևել երկրում ընթացող գործընթացներին՝ երաշխավորելու,  որ համաճարակի դեմ պայքարում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը թույլ չտան նահանջ  ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից: