Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 77 նոր դեպք է արձանագրվել: «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է օպերատիվ շտաբը: «Այսօր Ադրբեջանում ևս 77 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 15 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից»,- նշել են շտաբում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2.204 է, 1.551 մարդ առողջացել է, 28 մահ է արձանագրվել: …

