Չափազանց անհանգստացած եմ Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև անկարգություններից․ ՌԴ ՄԻՊ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անդրադարձել է Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև լարվածությանը՝ մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի մամուլի ծառայությունը։

«Չափազանց անհանգստացած եմ Մոսկվայում ադրբեջանցիների և հայերի միջև անկարգություններից, որոնց մասին հայտնի է դարձել 2020 թվականի հուլիսի 24-ին ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում։ Էթնիկ պատկանելության հիմքով ատելություն և ֆիզիկական բռնություն հրահրելը անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների ու անդառնալի կորուստների»,- նշել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը։

Մոսկալկովան հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել ծագած վեճերը լուծել իրավական մեխանիզմների շրջանակներում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել՝ համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանների հետ՝ իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու նպատակով։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Մոսկվայի ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։

Խնդրի առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը, միջադեպ մասին խոսել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։