ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով մայիսի 12-ին 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունք՝ գիշերային պայմաններում: «Մշակվել և իրականացվել են խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների մասնագիտական ունակություններն ու փոխգործակցության կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում:

