Երբ խաչը Քոչարյանին մոտեցրին, դիվահար եղավ ու չհամբուրեց, բայց այսօր խոսում է եկեղեցուց․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.amի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

– Պարո՛ն Սարգսյան, սկսենք սահմանային իրավիճակին առնչվող հարցից։ Հայտնի է, որ արդեն իսկ Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք անցկացվում են ծանրակշիռ զրահատեխնիկայի ներգրավմամբ։ Հայաստանի ԱԳՆ-ն այս զորավարժությունների առնչությամբ տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր «Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը»։ Սրա մեջ Դուք տեսնո՞ւմ եք վտանգ, և Թուրքիայի գործոնը որքանով կարող է որոշիչ լինել՝ նրանց աջակցությունն Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առումով։

– Իհարկե, վտանգներ կան, և Նախիջևանի ուղղությունը շատ լուրջ ռազմական տեխնիկա կուտակած ուղղություն է։ Եկող տարի ռուս-թուրքական պայմանագրի համատեքստում նաև ռուս-թուրքական հարաբերությունների ճշտման տարի է։ Կա նաև երրորդ հանգամանքը․ ես ապրում եմ Արարատ գյուղում, որն անմիջապես այդ սահմանի հարևանությամբ է, ես գիտեմ այդտեղի բոլոր դիրքերը, նույնիսկ զինվորականներին եմ ճանաչում, ովքեր հերթապահություն են անում, և 1990-ականներին, երբ «Գրադ 21»-ով կրակում, գալիս, մինչև մեր այգի էր հասնում և ընկնում էր մեր տների մոտ։ Այնպես որ՝ սահմանամերձ վայր է, և ինձ հուզում է այդ հարցը։ Բայց, ընդհանուր առմամբ, եթե քաղաքական գնահատական տամ վտանգների առումով, ես Նախիջևանից լուրջ վտանգներ չեմ տեսնում։ Այս պարագայում, եթե Ռուսաստանը չմիջամտի, իր բազայի ներկայությունը, ՀԱՊԿ-ում իր ներկայությունը և, ընդհանրապես, իր՝ տարածաշրջանում որպես լուրջ գործոն լինելու իմաստը կդառնա անհեթեթ։ Կա մի հանգամանք, որ մեզ միշտ ուղեկցել է․ այն է, որ ռուսները սովորություն ունեն պայմանավորվելու թուրքերի հետ և երեք օրով ուշանալու՝ Սումգայիթ լինի, թե ապրիլյան դեպքեր։ Այս առումով մենք պիտի ամուր ու կազմակերպված պահենք մեր բանակը։

– Խափանման միջոցի փոփոխությունից հետո Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաընկերությունների հարցազրույց էր տվել, որում խոսել էր սոցիալական խնդիրների, համավարակի դեմ պայքարը տապալելու մասին, և հայտարարել փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության հասնելու հնարավորության մասին։ Քոչարյանն ասել էր, որ տարբեր ուժերի ու անհատների հետ հանդիպումները շարունակում է։ Դուք ինչ եք կարծում՝ հնարավո՞ր է նաև փողոց փակելու միջոցով իշխանափոխություն իրականացրած ժողովուրդը ևս մեկ անգամ դիմի այդ քայլին։

– Ասեմ, որ ընդդիմադիր մամուլին ավելի շատ եմ հետևում։ Բայց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սկզբունքորեն չեմ դիտել ու չեմ էլ դիտելու։ Թող ինձ ների Մարդու իրավունքների պաշտպանը, բայց իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը հանրային տեսակետ ասելու իրավունք չունի։ Մարդը, ով իր իշխանությունը պահելու համար բոլոր ընտրությունները խախտել է, ով դրոշի ու զինանշանի մասին Սահմանադրությունում եղած բոլոր կետերը խախտել է, ՍԴ-ի 2003 թվականի որոշումը ոչ միայն չի կատարել, այլև վերածել է «Կոլցո» օպերացիայի, այդ մարդն օրենքներից ու սահմանադրականությունից խոսելու իրավունք չունի։ Մարդ, ով «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանի ունեցած ամբողջ գույքը հոժար կամքով հանձնել է ռուսներին, մարդ, ով Հայաստանի տնտեսությունը, իր ասելով, վերածեց կազմակերպված տնտեսության, բայց բաժանեց օլիգարխների միջև՝ հեշտ կառավարելու համար, իրեն ու իր ընտանիքի անդամներին տեղավորեց այդ դաշտում, տնտեսական գործունեությունից խոսելու իրավունք չունի։ Մարդ, ով բանակի հերոսական ուղի անցած անձանց՝ սկսած Խաչատուրովից, Միքայել Հարությունյանից, իմ բարեկամ Սեյրան Օհանյանից, այնպիսի հրահանգներ տվեց, որ նրանք այսօր խնդիրներ ունեն իրենց հայրենիքի ներսում, հայրենիք անգամ գալ չեն կարող, այդ մարդը զինվորականությունից ու բանակից խոսելու իրավունք չունի։ Այդ մարդը մարդ սիրելուց կամ մարդկանց մասին խոսք ասելու իրավունք չունի, որովհետև այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որի արդյունքում տասը մարդ է զոհվել օրը ցերեկով՝ Երևանի հրապարակներում, ով իրեն «Բարև, Ռոբ» ասելու համար հայ քաղաքացուն սրճարանում իր պահակազորով սպանել է։ Այդ մարդն իրավունք ունի՞ կրոնից խոսելու, երբ ինքն աթեիստ է, երբ իրեն խաչը մոտեցրին, ամբողջ հայության աչքի առաջ դիվահար եղավ ու չհամբուրեց։ Այդ մարդն այսօր խոսում է եկեղեցուց։ Այդքան եկեղեցի սիրող մա՞րդ է։

– Այսօր ԱԱԾ-ում էր Արթուր Վանեցյանը։ Հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ առաջիկայում քաղաքական լուրջ գործընթացներ են ընթանալու, և ինքը չի բացառում հանդիպումները թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչ եք կարծում՝ կձևավորվի՞ լուրջ քաղաքական ընդդիմադիր բևեռ և իրենք կկարողանա՞ն հասնել իշխանափոխության։

– Ժողովրդի կամքով ձևավորված իշխանությանը փողոցով փոխելը գրեթե անհնար գործ է։ Արթուր Վանեցյանն այդ խնդիրը չի կարող լուծել, որովհետև ինքը Կարեն Դեմիրճյանի որդին չի և Ստեփան Դեմիրճյանի նման խարիզմատիկ չի, ոչ էլ կայացած կուսակցություն ունի։ Վանեցյանը Լևոն Տեր-Պետրոսյան չէ, որը գիտնական է, խոսքը ծանր, կշռադատված, պատերազմ է հաղթել, անկախության սիմվոլ է։ Վանեցյանն այդ երկուսից ոչ մեկը չի, չի կարող զանգվածներ հանել, թող հույս չունենա և իզուր երազախաբության մեջ չլինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան