ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 19-ին 2-րդ զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն: «Անձնակազմը ստուգել է ռազմական տեխնիկայի մարտունակությունը, բացազատվել են հրամանատարական կետեր, հետևակի մարտական մեքենաներով իրականացվել է երթ դեպի զորավարժության շրջան»,- ասված է հաղորդագրությունում:

