Արսեն Թորոսյանն Ուռուցքաբանության ազգային կենտրոն է այցելել․ կենտրոնում մի քանի բաժանմունք է վերաբացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը, տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ կառավարությանն առաջարկելու եմ այն վերադարձնել առողջապահության նախարարությանը և զարգացնել: Եվ մենք, փաստացի, մոտ մեկ տարի առաջ ընդունելով այն` մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր ծառայությունները, որոնք այստեղ գործում են, համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսօրվա մեր այցը ցույց տվեց, որ 4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով»,- ասել է Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում:

Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` բժշկական ծառայությունների շուկայում խիստ մրցակցության պայմաններում ՈՒԱԿ-ը չէր կարող շարունակել ընդունել հիվանդներին բաժանմունքներում, որոնց մի մասը չէր նորոգվել 1981 թվականից ի վեր։ Իսկ այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

«Այսօր նոր հիվանդասենյակներում պացիենտների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները։ Բացի այդ, բուժկենտրոնը շարունակում է ձեռք բերել նորագույն բժշկական սարքավորումներ», – նշել է Նարեկ Մանուկյանը։

Այսպես, Կենտրոնի վերջին ձեռքբերումներից են Leica ընկերության վիրաբուժական մանրադիտակը, թվային տեսախցիկով լաբորատոր մանրադիտակը և կրիոստատը,  Pentax ընկերության նորագույն տեսաբրոնխոսկոպը, Hologic ընկերության դենսիտոմետրը, ռենտգեն պատկերները թվայնացնող սարքը և այլն։

Վիրաբուժական մանրադիտակը կիրառվում է գլխուղեղի ցողունի և այլ խորանիստ ուռուցքների վիրաբուժության մեջ, և ապահովում է նորագոյացությունների ավելի ամբողջական հեռացումը։ Այն, ըստ Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի, թեթևացնում է վիրաբույժի աշխատանքը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։

Նորագույն տեսաբրոնխոսկոպը, Թորակալ բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանի խոսքով, ախտորոշման և բուժման նոր որակ է ապահովում։  Ըստ նրա` առհասարակ, առանձին Թորակալ բաժանմունքի ստեղծումը, հաշվի առնելով թոքերի քաղցկեղի հիվանդացության աճը, ռազմավարական ճիշտ լուծում է։

Վերանորոգմանը զուգընթաց Օնկոուրոլոգիայի բաժանմունքը նորացրել է որոշ սարքեր և վիրահատական գործիքներ։ Բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը նշել է, որ բաժանմունքը կրում է հանրապետությունում իրականացվող օնկոուրոլոգիական և ուրոլոգիական վիրահատությունների մեծ ծավալը։

Կանանց առողջության կլինիկան նորաստեղծ բաժանմունք է, որը իրար շատ սերտ հարող ծառայությունների միավորում է, այն է՝ գինեկոլոգիական և կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և հսկողությունը: Ներկայումս բաժանմունքում իրականացվում է նշված ոլորտների վիրահատական բուժման գործնականում ողջ ծավալը: Բաժանմունքում կատարվում է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ պահակային ավշային հանգույցների հայտնաբերում ու հեռացում` ռադիոիզոտոպային մեթոդով:

Հայաստանում և տարածաշրջանում բուժսպասարկման կազմակերպման լիովին նոր մոտեցում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահը: ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում կառուցվել է հարմարավետ տաղավար, որտեղ պացիենտները մաքուր օդին քիմիաթերապիա կամ այլ դեղորայքային բուժում կստանան, իրենց ուղեկիցների ներկայությամբ, հիվանդանոցային իրականությունից կտրված։ Թեև առայժմ բացօթյա դեղորայքային բուժում են ստանալու այսպես կոչված «թեթև» պացիենտները, տաղավարը հագեցած է առաջին օգնության բոլոր պարագաներով: Ըստ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի, բացօթյա սրահի ստեղծման մեջ շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակը։

«Քիմիաթերապիա ստացող բազմաքանակ պացիենտների համար առավելագույն անվտանգ պայմաններ ապահովելու անհրաժեշտություն ծագեց, և որպես լուծում որոշվեց դուրս գալ մաքուր օդի, միաժամանակ բեռնաթափելով առանց այն էլ ծանրաբեռնված ստացիոնարը»,- մեկնաբանել է կենտրոնի տնօրենը:

Անհրաժեշտության դեպքում բացօթյա սրահը կարող է արագ վերաձևավորվել և գործածվել նաև բժշկական գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու համար։

Հաջորդիվ նախատեսվում է վերանորոգել Մամոլոգիայի, Ոսկրային ուռուցքաբանության և Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքները։