Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 325 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Այսօր Ադրբեջանում ևս 325 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 101 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 5 քաղաքացի մահացել է»,- նշվում է հրապարակումներում: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6.260 է, 3.665 մարդ առողջացել է, 76 մահ է արձանագրվել: …

