Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ «Կենդանաբանական այգում իրականացված շրջայցը փաստել է, որ տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տոմսարկղի տարածքում այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը՝ հատակին արված գծանշաններին համապատասխան։ Տեղում իրականացվել է ջերմաչափում …

