COVID Talks – Հնարավո՞ր է հագուստից, կոշիկից կամ գրքերից կորոնավիրուսով վարակվել. ՈՒՂԻՂ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

2019-ի դեկտեմբերից մինչ օրս աշխարում արդեն շուրջ 29 միլիոն մարդ է COVID-19-ով վարակվել։ Ինչպես հիվանդության սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա, հստակ չեն բոլոր այն պատճառները, որոնք կարող են վարակի տարածման աղբյուր դառնալ։ Այսպես, ամիսներ շարունակ քննարկվում էր վարկած, թե կորոնավիրուսով կարելի է վարակվել հագուստի, կոշիկի, լվացքի միջոցով կամ տարբեր մակերեսների հպվելով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակում, անդրադառնալով մակերեսներից վարակվելու վարկածին, նշում են, COVID-19 վիրուսը կարող է գոյատևել մինչև 72 ժամ պլաստիկի ու չժանգոտվող պողպատի, 4 ժամից պակաս՝ պղնձի և 24 ժամից պակաս՝ ստվարաթղթի վրա։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ուսումնասիրություններն էլ ենթադրում են, որ COVID-19-ի հարուցիչները կարող են պահպանվել մակերեսների վրա մի քանի ժամ կամ մինչև մի քանի օր՝ կախված միջավայրից։

ԱՀԿ հայաստանյան գրասենյակից նշում են, որ կորոնավիրուսի հարուցիչը հեշտությամբ կարելի է մաքրել սովորական կենցաղային ախտահանիչներով։ Կառույցից հորդորում են շփման մակերեսները մաքրել հակավիրուսային ախտահանիչ միջոցներով․ օրինակ՝ նատրիումի հիպոքլորիդով (ժավելաջրով) կամ էթանոլի հիմքով պատրաստված արտադրատեսակներով։ Փորձը ցույց է տալիս, որ 70-80 տոկոս խտությամբ ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցները մեկ րոպեում զգալիորեն նվազեցնում են նոր կորոնավիրուսի հարուցչի ազդեցությունը։

ԱՀԿ-ից հայտնում են, որ մակերեսների դեպքում քլորի հիմքով ախտահանիչները նույնպես արդյունավետ են։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում էլ կարծում են, որ անգամ եթե կորոնավիրուսի հարուցիչը կարող է մակերեսների վրա մնալ ու մարդուն փոխանցվել, այն վարակիչ է միայն այն դեպքում, եթե մարդը մակերեսին դիպելուց հետո ձեռքով հպվի իր աչքերին, քթին կամ բերանին։ Այդ իսկ պատճառով՝ խորհուրդ է տրվում հաճախակի ախտահանել սեղանները, դռան բռնակները, լույսի անջատիչները, հեռախոսները, ստեղնաշարերն ու ծորակի բացիչները: Արդյոք կարելի՞ է COVID-19-ով վարակվել կոշիկների միջոցով։ ԱՀԿ-ից հորդորում են հիշել, որ վիրուսի հարուցչի՝ կոշիկների միջոցով տարածվելու և մարդկանց վարակելու հավանականությունը շատ ցածր է: Ամեն դեպքում, կառույցից խորհուրդ են տալիս կոշիկները տան կամ բնակարանի մուտքի մոտ թողնել՝ հատկապես եթե տանը նորածին կամ փոքր երեխա կա, որը կարող է անմիջական շփում ունենալ գետնի մակերեսի հետ։ Կարելի՞ է հագուստից կորոնավիրուսով վարակվել։ Առողջապահական կառույցներից խորհուրդ են տալիս հագուստը լվանալ առնվազն 60 աստիճան ջրով և, հնարավորության դեպքում, նատրիումի հիպոքլորիդի՝ ժավելի հիմքով պատրաստված նյութերով։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հորդորում են լվանալուց առաջ չթափահարել հագուստը, քանի որ այդպես վիրուսի հնարավոր հարուցիչները և այլ մանրէներ կարող են այս ու այն կողմ տարածվել։ Նաև խորհուրդ է տրվում չլվացված հագուստի հետ գործ ունենալիս մեկանգամյա օգտագործման ձեռնոց կրել։ Այնուամենայնիվ, առողջապահական կառույցներից նշում են, որ վարակակրի հագուստն առողջ մարդու իրերի հետ լվանալը որևէ կերպ կորոնավիրուս չի տարածի։ Հայաստանի Հիվանդությունների վերասհկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ հորդորում են հագուստը, անկողնային սպիտակեղենը, բաղնիքի և ձեռքի սրբիչներն օգտագործելուց հետո կանոնավոր լվանալ օճառով և ջրով կամ լվացքի մեքենայով՝ 60-90 ° C ջերմաստիճանում` սովորական լվացքի փոշիով և մանրակրկիտ չորացնելով:

 

Նելլի Մելքոնյան