Կաշառակերություն․ թեմատիկ անդրադարձ կոռուպցիոն ամենատարածված հանցագործությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

Կոռուպցիոն ցանկացած դրսևորում իր հետևանքն է ունենում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից, առողջապահությունից մինչև իրավապահ-դատական համակարգ:

«Կոռուպցիան աստիճանաբար քայքայում, փչացնում է հասարակության առողջ օրգանիզմը։ Լատիներեն կոռուպցիան հենց այդպես էլ նշանակում է՝ քայքայում, փչացում, ապականում, այլասերում։ Կաշառելու գենետիկ նախատրամադրվածությունը, այսպես ասած՝ վերաբերմունքի դիմաց նյութապես հաճոյանալու պատրաստակամությունը մարդու մեջ ի հայտ է եկել պետության ստեղծումից  առաջ։  21-րդ դարում էլ մոտեցումները նույնն են, ակնկալիքներն են տարբեր։

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կատարվում են պաշտոնատար անձի կողմից՝ ծառայողական դիրքի ընձեռած հնարավորություններն օգտագործելով անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով և այլն։ Կոռուպցիայի ամենատարածված դրսևորումը կաշառակերությունն է։ Անհրաժեշտ է իմանալ, որ քրեորեն դատապարտելի է ոչ միայն կաշառք ստանալը, այլև կաշառք տալը, նույնիսկ խոստանալն ու առաջարկելը։ Այլ խոսքով՝ հանցագործությունն ավարտված է համարվում կա՛մ կաշառք տալու, կա՛մ կաշառք առաջարկելու, կա՛մ կաշառք խոստանալու պահից։ Որպես կաշառք կարող են հանդես գալ փողը, գույքը, գույքի նկատմամբ իրավունքը, արժեթղթերը կամ որևէ այլ առավելություն։  Այսինքն, եթե որպես կաշառք քաղաքացին անվճար նորոգի պաշտոնատար անձի բնակարանը, կամ իր միջոցներով վճարի նրա կոմունալ ծախսերը, ապառիկը, վարկը՝ այս դեպքում ևս հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ։

Ի՞նչ կարող է անել քաղաքացին կաշառք տալու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։ Եթե ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում այդ մասին կամավոր հայտնի իրավապահ մարմիններին և աջակցի հանցագործության բացահայտմանը, ապա կազատվի քրեական պատասխանատվությունից։ Իսկ եթե պաշտոնատար անձն է քաղաքացուն առաջարկում կաշառք տալ կամ պահանջում կաշառք, ապա քաղաքացին անվարան կարող է դիմել իրավապահ մարմիններին՝ այս դեպքում ևս նպաստելով հանցագործության բացահայտմանը։ Նման պարագայում օպերատիվ-հետախուզական գործունեության մասին  ՀՀ օրենքի հիման վրա այդ քաղաքացու մասնակցությամբ պաշտոնատար անձի նկատմամբ կարող է իրականացվել կաշառք տալու նմանակում օպերատիվ- հետախուզական միջոցառումը, ինչպիսիք ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս իրականացվել են և հանրայնացվել։ Այսինքն՝ ստեղծված են իրավական բոլոր մեխանիզմները՝ արատավոր երևույթի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Բայց երբ կաշառքը ձեռնտու է և՛ տվողին, և՛ վերցնողին, դեպքերը կարող են մնալ չբացահայտված։ Ուստի արատավոր երևույթի դեմ պետք է պայքարել ազգովի՝ աննահանջ հետևողականությամբ»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

`