Գիտնականները Չինաստանում գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը պանդեմիայի (համավարակի) վերածման պոտենցիալ ունի: BBC-ի փոխանցմամբ՝ գրիպի նոր տեսակը հայտնաբերվել է խոզերի մոտ, բայց կարող է փոխանցվել մարդկանց նույնպես: Գիտնականները մտավախություն ունեն, որ այն կարող է հետագայում մուտացիայի ենթարկվել և հեշտությամբ փոխանցվել մարդուց մարդ՝ առաջացնելով գլոբալ բռնկում: Գիտնականները նշում են, որ դրա համար կան «բոլոր նախանշանները» …

