Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը` կասկածյալ էր, գտնվում էր մեկուսացման մեջ: 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը …

