Սերժ Սարգսյանը հանդիպել է վերջին ամիսներին ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդներին

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ տեղի է ունեցել վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը համալրած երիտասարդների հանդիպումը կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության միայն կազմակերպչական հանձնաժողովի հիմնական կազմը ու հանձնաժողովի շարքերը նոր համալրած երիտասարդները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ֆեյսբուքյան էջից։

Մասնակիցները նախագահին ուղղել են կուսակցության առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են մեր երկրում ընթացող ներքաղաքական իրադարձություններին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

«Մեր երիտասարդական կազմակերպությանը միացած նոր անդամների հանդիպումները կուսակցության նախագահի հետ լինելու են շարունակական: Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին վերջին ամիսներին ՀՀԿ ԵԿ միայն կազմակերպչական հանձնաժողովի նոր անդամները, ովքեր չնայած վերջերս են միացել մեր կառույցին, սակայն արդեն հասցրել են մասնակցել մի շարք միջոցառումների: Կազմակերպության մյուս ստորաբաժանումների նոր անդամերը արդեն իսկ սպասում են կուսակցության ղեկավարի հետ հանդիպմանը։ Ինչպես բազմիցս ասել եմ՝ երիտասարդների հոսքը մեր կուսակցություն օր օրի շատանում է։ » ,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Հանդիպման նպատակը ոչ միայն նախագահի և կազմակերպչական հանձնաժողովի նոր անդամների ծանոթությունն էր, այլ նաև կուսակցության հետագա ծրագրերի քննարկումը և դրանց մեջ երիտասարդների ներգրավվածությունը: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող բոլոր հարցերին» ,- նշել է ՀՀԿ ԵԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Վարդուհի Սարգսյանը: