Ֆրանսիայի ամենահին ատոմային էլեկտրակայանը դադարել է գործել։ Ֆրանսիական EDF էներգետիկ կոնցեռնը տեղեկացրել է, որ Էլզասում գտնվող Ֆեսենհայմ ԱԷԿ-ի երկրորդ և վերջին էներգաբլոկի սարքավորումներն անջատվել են երկուշաբթի ուշ երեկոյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այսպիսով, Ֆրանսիայի իշխանություններն ընդառաջեցին ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու՝ Գերմանիայի և Շվեյցարիայի երկարամյա պահանջներին։ Գերմանիայում, մասնավորապես, մատնանշում էին կայանի աշխատանքում հաճախակի խափանումները և Վերին …

