Առաջին պատասխանատուն «Սևան» ազգային պարկն է, գուցե՝ թերացել եմ նաև ես։ Այսօր խորհրդարանում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետը՝ խոսելով Սևանա լճից չդադարող ապօրինի ձկնորսության վերաբերյալ։ «Մեզ չի հաջողվել ձկնագողությունը կանխել»,- արձանագրեց Գնել Սանոսյանը։ Ըստ նրա՝ պետությունը պետք է հստակ չափանիշներ սահմանի, թե երբ և ինչ չափի ձուկ կարելի է որսալ և դրանով խնդիրը լուծում կստանա։ …

