Ադրբեջանում ներքաղաքական իրադարձությունները զարգանում ու փոփոխվում են մեծ արագությամբ։ Նշենք, որ նախօրեին արդեն Սահմանադրական դատարանը քննարկել է նախագահ Իլհամ Ալիևի՝ Մեջլիսի լուծարման սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ դիմումը։ ՍԴ-ն որոշել է, որ խորհրդարանը ցրելու որոշումը չի հակասում Ադրբեջանի Սահմանադրությանը։ Արտահերթ ընտրությունների օրը, սակայն, դեռ նշանակված չէ: Ամենայն հավանականությամբ՝ դրանք տեղի կունենան 2020 թվականի փետրվար-մարտին: Հիշեցնենք, որ խորհրդարանի …