Հուլիսի 16-ին և 18-ին Մոսկվա-Երևան ուղղությամբ չարտերային 2 թռիչք կիրականացվի, տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։ Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N …

