2019 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի, գրանցվել է ընտանիքում բռնության 1270 ահազանգ, որից 570 դեպքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 170 դեպքով՝ անհետաձգելի միջամտության որոշում։ Այս մասին այսօր «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի …