Արևիկ Պետրոսյանը՝ Հրայր Թովմասյանի օգտին՝ որպես ՍԴ նախագահի թեկնածու քվեարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Որևէ առաջադրում իմ կողմից չի կատարվելու, ինքնառաջադրում չի լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը, որը կայանալու է այսօր, դատարանի աշխատակարգային նիստում:

Հարցին՝ ո՞ւմ կտա իր ձայնը, Արևիկ Պետրոսյանը պատասխանեց. «Այս պահին դեռ չկան առաջադրված թեկնածուներ: Կտեսնենք, թե ովքեր կառաջադրեն իրենց թեկնածությունը, ինչպիսի ելույթներ կունենան, ինչ տեսլական են պատկերացնում, ինչպիսի գնահատական կտան ստեղծված իրավիճակին, ինչպես կպատկերացնեն ստեղծված իրավիճակի հանգուցալուծումները, ըստ այդմ՝ կլինի իմ մոտեցումն ու դիրքորոշումը»:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի թեկնածությանը քվեարկելու մասին հարցին, Արևիկ Պետրոսյանը նշեց, որ նախ պետք է սպասել, տեսնել՝ ինքնառաջադրում կամ թեկնածության առաջադրում կլինի՞, թե՞ ոչ:

«Նա պաշտոնավարման 2 տարիների ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ ՍԴ բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել: Ստեղծվել են նորմալ մարդկային, աշխատանքային հարաբերություններ: ՍԴ-ն վերջին երկու տարիների ընթացքում եղել է բարդագույն իրավիճակներում: Այդ ընթացքում մենք մեր մասնագիտական առաքելությունը, սահմանադրական առաքելությունն ու արդարադատությունն իրականացրել ենք Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում»,- հավելեց Արևիկ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: