Ողջունում եմ Գայանե Աբրահամյանի սկզբունքայնությունը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հայտարարությանն այն մասին, որ որոշում է կայացրել դադարեցնել պատգամավորի իր լիազորությունները: «Եթե պատգամավորը համաձայն չէ իր թիմի հետ, ճիշտ որոշումը մանդատը դնել և հեռանալն է»,- նշեց Գորգիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

