Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան. ձերբակալվելու պատրաստ պաշտոնյաների ցանկը համալրվում է. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ԱԱԾ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվող Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ պատրաստ է ձերբակալության, եթե դրանով երկրում առկա օրակարգային խնդիրները կլուծվեն:

«Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի սոցալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձը կավելանա, ասենք թե հարկային պարտավորությունները կնվազեն, չգիտեմ՝ ժողովրդի տոկոսները կիջնեն, ուսման վարձերը կնվազեն, ապա հարց չկա»,- ասաց նա:

Նախորդ տարի նմանատիպ հայտարարություններ էին արել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անցնում են այլ քրեական գործերով:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, շուրջ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն իր հավանական ձերբակալության մասին ասել էր․ «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»:

ՀՖՖ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, 2․7 մլն դոլարի յուրացման համար կասկածվող Ռուբեն Հայրապետյանն էլ իր ձերբակալության մասին նշել էր. «Եթե ինձ ձերբակալելով մեր հավաքականը չի պարտվելու, խնդիր չկա, թող ձերբակալեն»:

Իսկ ահա ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք իրեն կձերբակալեն, պատասխանել էր. «Եթե իմանամ՝ ինչի համար են ձերբակալում, թող ձերբակալեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան