«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Այս մասին հայտնել է բուժկենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո: Ունի բաց թափանցող …

