ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն օգոստոսի 5-ին այցելել են Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության գործունեությանը և այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով, տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Նախարարության ներկայացուցիչները կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել …

