«Եվրոպայի վերջին դիկտատոր» անունը ստացած Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ ընտրվեց Բելառուսի նախագահ: 1994 թվականից Բելառուսը ղեկավարող 66-ամյա Լուկաշենկոյի 25 տարվա կառավարման շրջանից դժգոհ քաղաքացիները մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպել: Նրանք վիճարկում են ընտրության պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն 80 տոկոս քվե է ստացել: Այսօր հայտարարվել է համազգային գործադուլ, պաշտոնական Մինսկը հայտնում …

