Դատապարտյալները խնդրում են իրենց տանել պատերազմ․ դիմումներ են գրել ՔԿՀ-ներին

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Factor.am-ի խմբագրություն են դիմել Քրեակատարողական հիմնարկներում պահվող մի խումբ դատապարտյալներ՝ պատրաստակամություն հայտնելով մեկնել պատերազմ և մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Դատապարտյալների խնդրանքը մեզ են փոխանցել նրանց հարազատները։

Դատապարտյալները նշում են, որ իրենք մեծ ուժ են ներկայացնում և, առանց հետագայում ազատվելու պայմանի, պատրաստ են զենք վերցնել։ Նրանցից շատերն արդեն դիմումներ են ներկայացրել ՔԿՀ-ներ, իսկ մեր միջոցով խնդրում են ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ լրջորեն քննարկել այս առաջարկը։

Նշենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է Քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտը ռազմաճակատ ճանապարհելու միջոցառմանը։

«Տղաների ոգին տեղն է․ խոսք տվեցին հաղթանակով վերադառնալ։ Տղե՛րք, վստահ եմ, որ խոստումներդ կատարելու եք, և անչափ հպարտ, որ ձեր պես հայրենիքին նվիրված գործընկերներ ունեմ, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Անփորձանք ու հաղթական վերադարձ եմ ցանկանում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության և հանուն հայ ազգի»,- նշել է նախարար Ռուստամ Բադասյանը։

Ռոբերտ Անանյան