Այսօր Կառավարության հերթական նիստում ընդունվեց նախագիծ, որի համաձայն, 2003-2015 թթ. ընթացքում Հայաստանի մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանները նվիրաբերվում են այդտեղ բնակվող մանկատան 163 շրջանավարտներին: Նախագիծը Կառավարության նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ մինչև 2019 թվականը ներառյալ, մանկատների բոլոր շրջանավարտներին, որոնք …

