Բեռնափոխադրումներ Բելառուսի և Ադրբեջանի միջև. fip.am

Լուրեր

12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հավաստիացրել էր, որ առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում և ռազմական գործողությունների մեկնարկից հետո իր երկիրը զենք չի մատակարարել Ադրբեջանին. գրում է fip.am-ը:

Բաց աղբյուրներում առկա տվյալները, սակայն, արձանագրել են Բելառուսից Ադրբեջան ուղևորված ռազմական բեռնափոխադրող ինքնաթիռներ։

Նշենք, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ադրբեջանական ագրեսիայի համատեքստում Բելառուսին Ադրբեջան զենք մատակարարելուն խոչընդոտում է նաև ՀԱՊԿ կանոնադրությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է անդրադառնալ այդ թռիչքներին և Բելառուս-Ադրբեջան ռազմատեխնիկական հարաբերություններին։

Բելառուս-Ադրբեջան «կարգո» ինքնաթիռների թռիչքներ

Սեպտեմբերի 30-ին IL-76 EW-412TH բորտը Բելառուսից թռիչք է կատարել դեպի Բաքու։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 26-ին և 27-ին, նույն ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Թուրքիայի Թեքրիդաղի օդանավակայանից դեպի Մինսկ։ Այս օդանավակայանը օգտագործվում է և՛ ռազմական, և՛ քաղաքացիական նպատակներով։

Մինսկ-Բաքու ճանապարհով թռիչք տեղի է ունեցել նաև սեպտեմբերի 24-ին։ Այս բեռնափոխադրող ինքնաթիռները, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխել Ադրբեջան։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած թռիչքներից մեկը ևս, մեծ հավանականությամբ, եղել է Ադրբեջան-Բելառուս ուղղությամբ․ flightradar24.com կայքում թռիչքի հետագծերի մի հատվածը դուրս է մնացել ռադարի ծածկույթից։

Թռիչքներն իրականացրել են բելառուսական Ruby Star բեռնափոխադրող ընկերության ինքնաթիռները։ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնը (OCCRP) մի քանի տարի առաջ արդեն գրել էր, որ Ruby Star-ի «Իլյուշինները» նախկինում օգտագործվել են ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս ինքնաթիռներով մեկ թռիչքը բավական է շուրջ 16 հազար «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխելու համար։

«Իլյուշին» ինքնաթիռների՝ ռազմական տեխնիկա տեղափոխելու մասին «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունները կարող եք կարդալ այստեղ, այստեղ և այստեղ։

ՀԱՊԿ կարգավորումները պատերազմական իրավիճակում

Բելառուսը և Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են։ Ըստ կազմակերպության պայմանագրի՝ մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի դեպքում «մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից արդեն Ադրբեջանը հարվածի տակ էր վերցրել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերը։ Քաղաքացիական մեկ անձ զոհվել էր Վարդենիսի բնակավայրերի հրետակոծության արդյունքում, կային վիրավորներ։

Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքեր խոցվել էին  Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

Ամփոփելով՝ նշենք նաև, որ վերջին օրերի ռամական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառում է նաև Բելառուսի արտադրած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը։