ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հարցազրույցը «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին –Սահմանին կիրառվում են «Գրադ» համակարգեր, տանկեր, գործի է դրվում կենդանի զինուժը, գործի են դրվում մեծ թվով ԱԹՍ-ներ. կարո՞ղ ենք արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։ –Այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են: Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ …

