Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա այցի ընթացքում Կիևը և Անկարան պատրաստվում են նոր ռազմական համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրի նախագիծն ընդունվել է ուկրաինական կառավարության հերթական նիստում, հաղորդում է «Европейская правда»-ն։ «Հոկտեմբերի 15-17-ը Ուկրաինայի նախագահի այցի շրջանակում Նախարարների կաբինետի և Թուրքիայի կառավարության միջև նոր ռազմական շրջանակային համաձայնագիր կստորագրվի»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը՝ հավելելով, որ նոր …

