Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ բավարարել է Երևանի «Արարատ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Ըստ նրա, դատարանը քննիչի միջնորդությունը մասնակի է …

