Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»). այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին: «Ես ողջունում եմ Հայաստանի կողմից …

