Եթե իմ երկրի համար լինի անհրաժեշտ, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ. Լևոն Արոնյան

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իմ երկիրը հարձակման է ենթարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, եւ մենք ձգտում ենք պաշտպանել մեզ եւ խաղաղության մեջ ապրելու մեր իրավունքը։ Այս մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը chess24.com-ի թղթակցին Նորվեգիայում, որտեղ մասնակցել է Altibox Norway Chess մրցաշարին եւ գրավել երրորդ տեղը։

Լեւոն Արոնյանը հայտնել է, որ վերադառնում է Հայաստան եւ կանի հնարավոր ամեն ինչ հայրենիքին օգնելու համար։

«Այժմ աշխարհում ամեն հայի համար պատերազմն է գլխավոր հիմնախնդիրը։ Ես վերադառնում եմ հայրենիք եւ կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի օգնեմ իմ երկրին՝ հաղթահարելու այս աղետը։ Եթե իմ երկրի համար լինի անհրաժեշտ, որ ես լինեմ բանակում, ես կլինեմ այնտեղ։

Պատերազմը սկսվել է սեպտեմբերի 27-ին, եւ ես ոչ մի օր նորմալ չեմ քնել, չէի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա։ Արդեն ընկերներ եմ կորցրել ռազմաճակատում։

Ես գիտեմ՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթահարենք։ Այս պահին խոսքը լավատեսության կամ վատատեսության մասին չէ։ Դու մտածում ես միայն քո պարտքի մասին։

Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի։ Նրանցից մեկը կորցրել է երկու զավակներին եւ ինքն էլ մեկնել է պատերազմ առանց հարցադրումների՝ ճիշտ է, թե սխալ է դա։ Նա գիտեր, որ պետք է անել դա։ Ես նույնն եմ զգում»,- ասել է Լեւոն Արոնյանը։