ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց այս տարվա ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 17 մլն 900 հազար եվրո լրացուցիչ ֆինանսավորում: Նպատակը համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների …

