Նոր ուսումնական տարին մեկնարկեց դասապրոցեսի կազմակերպման նոր ու «արտակարգ» կանոններով։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար դասերը կազմակերպվում են պարետատան կողմից սահմանված ուղեցույցի համաձայն։ Մինչ քաղաքային դպրոցներում դասարաններն են խմբերի բաժանում, հերթեր սահմանում, աշակերտներին սովորեցնում պահպանել սոցիալական հեռավորություն, գյուղական համայնքների դպրոցներում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Այստեղ աշակերտները փոքրաթիվ են, կանոնների պահպանումն ապահովելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում։ …

