Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է մեկուսացման նպաստ սահմանել։ Նախագիծը ստացավ պատգամավորների 98 կողմ և 1 դեմ ձայները։ Նախագծի համաձայն՝ վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ ժամանակավոր անաշխատունակության 14 …