23 Սեպտեմբեր 2020 | 17:07
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը հայտարարություն է տարածել, որում հայտնում են, որ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը: «Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ, տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը։ Քաջ գիտակցելով պատասխանատվությունը …