Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի Առողջապահության նախարարությանը. այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: ԿԽՄԿ առաքելությունը …

