Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս: «Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները …