Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. Փաշինյան
Քաղաքականություն
31.10.2020 | 14:54ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները: Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, և Արցախի քաղաքացիական բնակչությունը նրա հիմնական թշնամին է և թիրախը»: